Մակրոնն ասել է. «Սկսում ենք Ուկրաինային Mirage 2000-5 С ինքնաթիռների տրամադրման ծրագիրը, որը կպաշտպանի Ուկրաինային՝ Ռուսաստանից: Վաղվանից Ֆրանսիան սկսում է ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը: Մինչև տարվա վերջ կործանիչները կփոխանցվեն Ուկրաինային: Բացի դրանից, Ֆրանսիան մտադիր է ուկրաինական 4500-հոգանոց բրիգադ վերապատրաստել, սովորեցնել և համալրել անհրաժեշտ սպառազինությամբ: Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Ուկրաինան կապիտուլյացիայի չենթարկվի»:
Էս ամեն ինչը նորմալ կդիտվեր, եթե չլինեին մի քանի «բանալի բառեր»՝ «մինչև տարվա վերջ» և «կապիտուլյացիա»:
Այսինքն, Ուկրաինան դեռ մինչև տարվա վերջ պետք է դիմադրի միայնակ, բայց արդեն այդ երկրի կապիտուլյացիայի սցենարը պաշտոնապես շրջանառվում է:
Սրան նույնիսկ չէի անդրադառնա, բայց նույն Մակրոնը նաև Նիկոլին է օգնություն խոստանում: Իհարկե, խոսքը «ոչ մահաբեր» զենքերի մասին է, բայց մինչև դրանք հասնեն Նիկոլի ոստիկանական բանդաներին, արդեն կարող են ակտուալ չլինել: Իսկ մինչ դա՝ Նիկոլին առաջարկվում է առավոտները «հեծանիվ քշելու» տաբլետկաներ օգտագործել:
Էդուարդ Սարիբեկյան